Բարալեթցոնց բարբառը

Ագիշ-կրակխառնիչ
Ալաջա-գույնզգույն
Ալ ու խաշխաշ-լիություն,առատություն
Ակոշկա-պատուհան
Այբ-թերություն
Այնթին-այն կողմ
Աշե-նայիր'
Առչի օրը-երեկ չէ անցած օրը
Ավջի-աչքաբաց
Աֆեռիստ-խորամանկ
Բազի-երբեմն
Բայղուշ-հիմար
Բալքի-հավանաբար
Բեջարել-կարողանալ,գլուխ հանել
Բերզել-ձանձրանալ
Բիլագ-նախաբազուկ
Բիչիմ-մարմնի կառուցվածք
Բմբուլ-փետուր
Բուղա-ցուլ
Գալըմ եմ-գալիս եմ
Գալոխ տարի-հաջորդ տարի
Գեչա-գետի մյուս ափը
Գառգիլամիշ էնել-քնից արթնանալուց հետո ձգվել
Դադել-աշխատել
Դայնա-սեղան սրբելու կտոր
Դանթռել-հոգնել
Դեշակ-դոշակ
Դիա-ահա
Դոխ-աղավնի
Դրստել-կուտակել
Զայիֆ-նիհար
Զավզագ-հիմար
Զեյին-միտք
Զխտվի-կեր'<վիրավորական>
Էդեվ-հետո
Էրթըմ եմ-գնում եմ
Էրթիգ-թոնրատան կտուր
Էրինջագ-սարդոստայն
Էյթաջ-ուրիշի հույսին չմնալ
Էվալլա-շնորհակալություն
Էտոր-դրա համար
Էփեջա ահագին
Էքիզ-զույգ,երկվորյակ
Էքվան-վաղը
Էքվան չէ մեկալ օրը-վաղը չէ մյուս օրը
Ըխչի-աղջի
Ընձի-ինձ
Ըսա-ասա
Թաբաղ-ափսե
Թայա-խոտի մեծ դեզ
Թավան-առաստաղ
Թավիրըմ-մի տեսակ
Թաք-թաք-մեկ-մեկ
Թեզ-արագ
Թեշիկ-իլիկ
Թերդել-գողանալ
Թըմմել-լրացնել
Թիվանգ-հրացան
Թիրիդի-գող
Թոռշ-կիսահալ ձյուն
Թոփռաղ գլխուդ-վայ գլխիդ
Թրաշվել-սափրվել
Թումբ-հողաբաժան
Թուռշի-թթու
Իթի-արդուկ
Իլիկ-բազուկ,հաստաբազուկ
Ինչխո-ինչու?
Ինսան-մարդ
Իշտա-ախորժակ
Լազութ-եգիպտացորեն
Լախանա-կաղամբ
Լախանկա-տաշտ
Լայեղ-արժանի
Լափաթկա-բահ
Լերթ-մեջք
Լկճել-թուլանալ,հալվել
Խաբար-նորություն
Խըզգալ-աղբ թափելու սարք
Խոշոր-մեծ
Խոջա-մեծ
Կալոշ-ռեզինից կոշիկ
Կըդիկ-այծ
Կըշտի-կողքի
Կոլնջկտալ-հորանջել
Հազըր-պատրաստ
Հայդե-գնացինք
Հերու-անցյալ տարի
Հըլբըթ-երևի
Ձեզի-ձեզ
Ձութ-մաստակ
Ղաղալոզ-եզևնու կոն
Ղաղլատո-կերակրափող
Ղառղա-ագռավ
Ղարաղուլ-պահակ
Ղաֆա-գլուխ
Ղըմի-շուշան
Ղըլղ-շոր,հագուստ
Ղոջա-մեծ
Ղուշ-ծիծեռնակ
Ղուռղուշուն-արճիճ
Ճակուլ-փայտ,որով երկու դույլ ջուր են տեղափոխում
Ճիտ-վիզ
Ճուլուկ-հնդկահավ
Մաթռաղ-մտրակ
Մալ-անասուն
Մայլա-թաղամաս
Մանդըռ-մանր
Մանչ-տղա
Մատղաշ-փոքր
Մեզի-մեզ
Մեկալը-մյուսը
Մեյնակ-միայնակ
Մեշա-անտառ
Մուզ-մուզ-սուսիկ-փուսիկ
Յորղան-վերմակ
Չամչա-մեծ պոչով բաժակ
Չայիր-մարգագետին
Չանգա-ծնոտ
Չանգալ-պատառաքաղ
Չանթ-հողաթափ
Չափա-բրիչ
Չաքիջ-մուրճ
Չաքիրգա-մորեխ
Չըբուխ-ճիպոտ
Չըդըբնիս-չկպչես
Չըլիմ չիմանամ-հանկարծ չլսեմ
Չխոտկա-հիվանդոտ,նիհար
Չըռփըզըզ-մեծ բերան,<վիրավորող>
Չըփլաղ-տկլոր
Չիդի էնեմ-չեմ անելու
Չիրքին-տգեղ
Չոմբուզ-փոքրիկ քառակուսի հողակտոր
Չոռ-գրող<վիրավորական>
Չոփլուգ-աղբանոց
Պաչել-համբյուրել
Ջանավար-գայլ
Ռանգ-երեսի գույն
Սաբախտան-առավոտյան
Սաղ էկան-բոլորը եկան
Սաղ-սալամաթ-ողջ-առողջ
Սանածղալ-անասունների աղբի հավաքման տեղը
Սեյրագ-նոսր
Սըմաղ-հիմար
Սըմաղլամա-հիմարաբար
Սըրա-ակոս
Սըռ-գաղտնիք
Սիկտիրջի-անկայուն
Սիրի-ոչխարի հոտ
Սոլուղ-շունչ
Սոյխա-հարևանների տները շատ գնացող-եկող
Սվռջուղ-սարյակ
Վեվ ըսավ-ով ասաց?
Վուր ես էրթըմ-ուր ես գնում?
Տալդա-հով տեղ
Տալղա-ալիք
Տամլզըղի-էգ տարեկան հորթ
Տավշան-նապաստակ
Տռսղի առնել-ծաղրել
Րախի-օղի
Ցանձաղ-ծանծաղ
ՈՒա-իա
ՈՒսադբա-հողաբաժին
ՈՒսուլ-կամաց
Փեշանգ-հոբի<վատ իմաստով>
Փեշկիր-սրբիչ
Փուռչուլուղ-գազար
Քառթու,քառթվցած-հին,հնացած
Քարթոլ-կարտոֆիլ
Քեչագ խաղալ-պարել
Քեփագ-պառավ,ծեր
Քիսկի-երկար փայտեր,որոնցով խոտ են տեղափոխում
Քյաֆթառ-անատամ
Քնթարել-բերանքսիվայր ընկնել
Օրթա-մեջտեղ
Օրթըլըղ-շուրջբոլորը
Օրփեվարի-ամուսինը մահացած կին









                     Ջավախք աշխարհի Բարալեթ գյուղը մնաց Աստծո հույսին

   Գրեթե ամբողջ հայությանն է հայտնի այն ցավալի փաստը, որ Ջավախքում ապրող յուրաքանչյուր  հայ  ընտանիք  ձմեռն  անցկացնելուն  պես  անմիջապես  մտածում  է  հաջորդ  ձմեռը  << դուրս >> գալու  մասին: Եվ  այս  հողի  վրա  շատ  ու շատ  երիտասարդներ / ոչ միայն / թողնելով  ընտանիքը , ծննդավայրը գնում  են  հիմնականում  Ռուսաստան `արտագնա  աշխատանքի << խոփան >>: Իսկ  ովքեր  էլ, որ  մնում  են  գյուղում, մտածում  են ` << տեսնիս  էս  տարի  քարթոլի  գինը  իշկան  կեղնի, խո  ղռավը  չի  զարգել, թե  ավելի  լավ   է  մալս  շատացնեմ.....>>  և  այսպես  շարունակ: Բարալեթը  Ջավախք  աշխարհի  այն  բացառիկ  գյուղերից  է, որ  բնակչության  ընդամենը  հինգ  տոկոսն  է  գնում  արտագնա  աշխատանքի, իսկ մնացածը  կառչած  է  իր  հայրենի  հողին ` փորձելով  անել  ամեն  ինչ  այն  շենացնելու  համար: Այս  տարի  նույնպես  բարալեթցիների  95  տոկոսը մնաց  գյուղում  և  ամեն  տարվա  պես  սկսեց  իր  գյուղատնտեսական  աշխատանքները: Կարծես  ամեն  ինչ  ընթանում  էր  ըստ  պլանի `մինչև  հուլիսի  4-ի  փոթորիկն  ու  կարկուտը: Փոթորիկը  գյուղում  մեծ  վնասներ  պատճառեց `  մի  քանի  տների  կտուրներ  պոկեց  տարավ, իսկ  կարկուտը  գրեթե  ամբողջությամբ  հողին  հավասարեցրեց  կարտոֆիլի, գարու  և  ցորենի    ցանքատարածությունները ` գյուղացուն  թողնելով  Աստծո  հույսին:  

                                                                                                        Մարտին  Ղարիբյան
                                                                                                         09.07.2012թ.
                          Բարալեթի գազաֆիկացումը այլևս երազանք չէ

   Դեռ 2008 թվականի Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին իր նախընտրական ծրագրում նշել էր Ջավախքի բնակավայրերի գազաֆիկացման ծրագիրը: Ինչ խոսք, այդ ծրագիրը կյանքի կոչվեց, և քաղաք Ախալքալաքից հետո երկրորդը գազաֆիկացվեց Բարալեթ գյուղը: Գյուղում առաջին կապույտ կրակը վառվեց 2012 թվականի հունվարի 7-ին Նորաշեն թաղամասում` Չթչյան Վարշամենց բնակարանում: Շնորհավոր բարալեթցիներ:



                                                                                          Մարտին Ղարիբյան
                                                                                          09, 01, 2012 թ.


ՇՆՈՐՀԱՎՈՐ  ԱՄԱՆՈՐ   և  ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
              2 0 1 2
22-23, 11, 
2011

2011թ-ի  նոյեմբերի  22-23-ին  կայացավ ՀՀ  Սփյուռքի  նախարարության կողմից  կազմակերպված  <<Սփյուռքի  հիմնախնդիրները  և  սփյուռքահայ  երիտասարդությունը>>  գիտաժողով  աշխատանքներ:Գիտաժողովին  մասնակցեց  նաև Ախալքալաքի  շրջանի  Բարալեթ  գյուղի  բնակչուհի  Ազգանուշ Կարենի  Ղարիբյանը, ով  ներկայացնելով  իր  <<Ջավախքի  հիմնախնդիրները>>  զեկույցը, նոյեմբերի  24-ին  ՀՀ  Սփյուռքի  նախարարության  կողմից  պարգևատրվեց  հավաստագրով  և  հուշանվերներով:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



22-07-2011թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ  ՀԵՏՈ  ՋԱՎԱԽՔՑԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԱՅՑԵԼԵՑԻՆ  ԻՐԵՆՑ  ՈՒՍՈՒՉԻ  ՇԻՐԻՄԻՆ
Ավարտվել են ընդունելության բանավոր քննությունները։ Արդյունքները, ինչպես և գրավոր միասնական քննությունների, բավականին ցածր էին։ Իսկ ամենացածրը, թերևս, «Հայոց լեզու և հայ գրականություն» բանավոր քննության արդյունքներն էին։ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 52 դիմորդ, որոնցից անբավարար են ստացել 22-ը: Մասնակիցներից 24-ը ստացել են 8 միավոր: Միջին միավորն այս առարկայից 6,1 է: Նշենք, որ հայոց լեզու, հայ գրականությունից բանավոր քննություն հանձնողներն ապագա բանասերներն էին, որոնցից շատերն ուղղակի «ապշեցրել» են մայրենիից իրենց գիտելիքներով։ 
Սակայն հայոց լեզվի և գրականության բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Լ. Թելյանը համատարած գորշության ֆոնին պատմեց մի հուզիչ պատմություն։ Դիմորդների սարսափելի ցածր մակարդակից տարակուսած հանձնաժողովի անդամները հանկարծ հանդիպում են մի շատ լավ դիմորդի։ Քննության ընթացքում հարցուփորձից հետո պարզվում է՝ երեխան Ախալքալաքի տարածաշրջանի Բարալեթ գյուղի դպրոցի շրջանավարտ է։ Այնուհետև՝ նորից նույն ցածր մակարդակն ու տաղտուկը, և նորից՝ մի փայլուն դիմորդ՝ նույն Բարալեթ գյուղից։ Այդ օրը հանձնաժողովի անդամներին ուրախացրեց երեք բարալեթցի շրջանավարտ` Ազգանուշ  Ղարիբյանը, Հասմիկ  Խեչոյանը, Արմինե  Պետրոսյանը, ընդ որում, բոլորի հայոց լեզվի և գրականության ուսուցիչն էլ նույնն է՝ Սիլվա Մակարյանը։ Երեխաները բուհ էին դիմել դպրոցում ստացած իրենց գիտելիքներով, առանց մասնավոր պարապմունքների։
Քննությունից հետո հանձնաժողովի անդամները նկատում են, որ քիչ առաջ իրենց մոտ փայլուն քննություն հանձնած դիմորդները որոշում են ծաղիկներ գնել և այցելել իրենց ուսուցչուհու շիրմին։ Պարզվում է՝ նա դիմորդների հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է՝ երիտասարդ տարիքում հիվանդությունից մահացած Սիլվա Մակարյանը։
Անկեղծ ասած, առաջին անգամ էի լսում Ջավախքի Բարալեթ գյուղի մասին և որոշեցի համացանցում փնտրել և ծանոթանալ այդ գյուղի պատմությանը։ Պարզվեց՝ Բարալեթ գյուղի դպրոցի ուսուցչուհի Սիլվա Մակարյանը 2008 թվականին ճանաչվել է Ախալքալաքի շրջանի լավագույն ուսուցիչ և 13 գործընկերների հետ արժանացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու սահմանած պարգևատրմանը։ Սիլվա Մակարյանը, որ նաև Բարալեթ գյուղի դպրոցի տնօրենն է եղել, Ջավախքում հայապահպանության նվիրյալներից էր։
Փառք ու պատիվ Սիլվա Մակարյանի հիշատակին, և հուսանք, որ Ջավախքում Սիլվա Մակարյանի նման նվիրյալներ շատ կան: